-
18.11.2013|
16:39
ՀՀ նախկին զինդատախազ, այժմ՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ընդարձակ հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին, և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել նաև Շանթ Հարությունյանի հեղափոխությանը:
-
18.11.2013|
16:10
Երբ իշխանությունը սնանկ է գաղափարապես, դա ոչ ոքի, ցավոք, չի զարմացնում. բայց երբ ընդդիմությունն է սնանկ, դա արդեն երկրի դժբախտությունն է: Պարադոքս է, թե տրամաբանական` Հայաստանի ընդդիմությունն այսօր ասելիք չունի:
-
15.11.2013|
12:44
ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող էր ԶԼՄ-ներին փոխանցել մինչև 200 հազար փաստաթուղթ: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը: Սա իրականում շատ մեծ թիվ է, որը կարող է բացահայտել ԱՄՆ-ի` այլ երկրների նկատմամբ վարած քաղաքականության շատ մանրամասներ: Սնոուդենի բացահայտումներից աշխարհի տարբեր երկրների և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների փոփոխություններ գրանցվեցին, նրանցից շատերը փորձեցին վերանայել իրենց վստահության չափաբաժինը ԱՄՆ-ի հետ բարեկամական շփումների դաշտում:
-
14.11.2013|
16:33
«Եթե Շանթը իր գործողությունները ներկայացներ որպես նշանային գործողություններ, այդ դեպքում ամեն ինչ հասկանալի կլիներ: Բայց քանի որ չկա հեղափոխական իրադրություն, այդ ամենը թողնում է աբսուրդի տպավորություն: Իր բողոքն անկեղծ էր, իշխանության գործողություններն են աբսուրդ: Իշխանությունները պետք է հասկանան, որ քաղաքացիները բողոքի ձևեր միշտ էլ գտնվելու են, քանի դեռ շարունակվում է այս քաղաքականությունը»,-irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Վարդան Ջալոյանը:
-
08.11.2013|
16:28
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, երեկ անդրադառնալով «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին իր կողմից ծեծելու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, հերքել է այն: «Ի՞նչ եք պատկերացնում հետո` ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել, Շանթից բան կմնա՞ր»:
-
08.11.2013|
14:58
Պարույր Հայրիկյանն այսօր ասել է, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչինչ չի փոխի և բացատրել, թե նախագահի հրաժարականից հետո երկրի ղեկը անցնում է ԱԺ նախագահին կամ վարչապետին, ովքեր նույն թիմի ներկայացուցիչներ են: Հայրիկյանի կարծիքով հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանը պետք է նշանակումներ անի և «բանիմաց վարչապետ» նշանակի:
-
08.11.2013|
13:18
Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անդրադարձել է ընդդիմության կողմից մշտապես հնչող պահանջին` նախագահի հրաժարականին, հիշեցնելով դեռ 1998-ի իրադարձությունները:
-
08.11.2013|
12:30
Դեկտեմբերի 1-ին կամ 2-ին աշխատանքային այցով Հայաստան կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:
-
08.11.2013|
00:39
Տարին գրեթե ավարտվում է, սակայն Սամվել Ալեքսանյանի եղբորորդին այդպես էլ թաղապետ չի դառնում: Սպասվում էր, որ հայտնի կնունքից մեկ շաբաթ հետո պետք է փաստն արդեն կայացած լիներ: Պնդում կար, որ նախորդ շաբաթ ավագանին պետք է վերջնականապես հաստատեր այդ թեկնածությունը, սակայն Արտակ Ալեքսանյանը` Լիմինդրովիչ կրտսերը «համառորեն» այդպես էլ չի հասնում թաղապետի աթոռին:
-
07.11.2013|
23:41
Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն էին հրավիրել ազատամարտիկները: Մարդաշատ չէր, սակավամարդ էլ չէր: Վերջին ամիսներին նրանք քանիցս հանդիպումներ են ունեցել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, արծարծել իրենց հիմնախնդիրները: